Ղեկավարվելով <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով և <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է. 1. 2016 թվականի ապրիլի 1-ից դադարեցնել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծնի գյուղապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Թեղուտի գյուղապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գոշի գյուղապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաչարձանի գյուղապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աղավնավանքի գյուղապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հովքի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը:
2. Դիլիջան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային կառավարչական հիմնարկների գույքը «Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին հանձնելու և հաշվեկշռում հաշվառելու ուղղությամբ: |