Դիլիջանի համայնքի ղեկավարի 2017թ. դեկտեմբերի 25-ի թիվ 538-Ա որոշման համաձայն` համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Գյուղատնտեսական նշանակության հողերից>> 12.1344հա մակերեսով հողամասը մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված մրցութային լոտով, պայմաններով և մեկնարկային գնով: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Գյուղատնտեսական նշանակության հողերից>> 12.1344 մակերեսով հողամասը մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը և հաստատել մեկնարկային գինը` համաձայն աղյուսակի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |