Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Դիլիջանի Պարզ լճի փողոցի թիվ 5/1 հասցեի 4000.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 2. Դիլիջանի Պարզ լճի փողոցի թիվ 26/2 հասցեի 1054.5քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 3. Դիլիջան համայնքի տարածքում 2017թ. համար տեղական տուրքերի և վճարների գոտիավորման հաստատման և դրույքաչափերի սահմանման մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 4. Տեղական վճար սահմանելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 5. Դիլիջան համայնքի ենթակայության «Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոց» և նախադպրոցական ոչ առևտրային կազմակերպությունների սաների համար վարձավճարներ սահմանելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 6. Դիլիջան համայնքի մանկապարտեզների մեկ սանին հասանելիք սննդի նվազագույն չափ սահմանելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 7. Դիլիջան համայնքի ենթակայության նախադպրոցական կազմակերպությունների տարիքային խմբերի մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 8. Դիլիջան համայնքում վարձավճարներ սահմանելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 9. Դիլիջան համայնքի 2016թ. բյուջեի վարչական մասից ֆինանսավորում կատարելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան
|