Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Վասիլևի փողոցի թիվ 40/2 հասցեի 260,0քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Ա. Մակարյան 2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի տարածքում աղբահանության կազմակերպման հայեցակարգը հաստատելու մասին: Զեկ. Ա. Մակարյան 3. Դպրոցականների գարնանային մարզախաղերի անցկացման կանոնադրությունը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին: Զեկ. Ա. Մակարյան 4. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդի կազմում փոփոխություն կատարելու մասին: Զեկ. Ա. Մակարյան
|