Դիլիջան համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից Դիլիջան համայնքի ֆոնդային բյուջե է վճարվել 3466000 դրամ: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ.հուլիսի 27-ի թիվ 1098-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի Դիլիջան քաղաքային համայնքի ղեկավարը նշված ֆինանսական միջոցի օգտագործման վերաբերյալ ավագանու քննարկմանն է ներկայացրել կապիտալ ծախսերի երկու ծրագիր` «Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 2 շենքի տանիքի նորոգում» և « Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 4 շենքի տանիքի նորոգում»: Ելնելով վերոգրյալից՝ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը, Դիլիջան համայնքի 2016թ. Բյուջեի ֆոնդային մասի այլ հիմնական միջոցների իրացումից եկամուտներն ավելացնել 3466000 դրամով և ուղղել «Բնակարանային շինարարություն»/բաժին 06, խումբ 01 դաս 01, հոդված 5113/, «Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 2 շենքի տանիքի նորոգում» ծրագրի իրականացմանը, որի ընդհանուր արժեքը կազմում է 11821830 դրամ: |