2019թ. բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում`
- Դիլիջան համայնքի 2019թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից /հոդված 4891/`
«Այլ մշակութային կազմակերպություններ» /բաժին 08, խումբ 02, դաս 04/հոդված 4239-600000 դրամ և 4269 - 100000 դրամ: