Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղաքացի Մարատ Թամամյանի լ/ա Ալիկ Հովհաննիսյանը՝ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 49 հասցեի 0.122հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 49 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական կառուցապատման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. Փետրվարի 2-ի թիվ 88, 2011թ․ Դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումներով, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1.Քաղաքացի Մարատ Թամամյանի սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 49 հասցեի 0.122հա հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական կառուցապատման:
2.Պարտավորեցնել քաղ. Մարատ Թամամյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված փոփոխությունը պետականորեն գրանցելու նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: