Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 նոյեմբերի 2024 թ.

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ, 11-003-0073-0029 ԵՎ 11-003-0073-0030 ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՄԻ ՄԱՍԻ /0.0262ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ/ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառման և հողային հաշվեկշռի կազմման նպատակով, Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, 11-003-0073-0029 և 11-003-0073-0030 ծածկագրերով հողամասերի մի մասի` 0.0262հա հողամասի նկատմամբ պետականորեն գրանցել համայնքի սեփականության իրավունքը /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:  Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 21 հուլիսի 2005 թվականի թիվ 1767-Ն և համայնքի ավագանու 15 նոյեմբերի 2024թ․ թիվ 808-Ա որոշումների: Ըստ համայնքի կադաստրային քարտեզի՝ նշված 0.0262հա հողամասի մի մասը/0.00083հա/ ընդգրկված է «Բնակավայրերի հողերի»  կազմում, որպես «այլ հողեր», մյուս մասը /0.02537հա/ ընդգրկված է «Բնակավայրերի հողերի»  կազմում, որպես «բնակելի կառուցապատման հողեր»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի պահանջներով` 

1.Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Բնակավայրերի հողերի 11-003-0073-0029 և 11-003-0073-0030 ծածկագրերով հողամասերի մի մասին՝ 0.0262հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք Դիլիջան, Մոլդովական փողոց, թիվ 24/2 (կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը):
2.Նշված 0.00083հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման և հաշվառել համայնքի հողերի ֆոնդի տարեկան հաշվեկշռում:
3.Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ Դիլիջան համայնքի հողերի  կադաստրային քարտեզի 11-003-0073-0029 և 11-003-0073-0030 ծածկագրերով հողամասերի մի մասի՝ 0.0262հա մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ   Լիպարիտ Սանթրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner