|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հունվարի 2022 թվականի N 15 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 1.0ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ԽՈՏՀԱՐՔ ՔԱՂ. ՇԱԼԻԿՈ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Շալիկո Թամրազյանը` Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերից <<Վերին Հարթահող>> կոչվող հանդամասի 1.0հա մակերեսով հողամասը որպես խոտհարք օգտագործելու իրավունք ստանալու խնդրանքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշման 1-ին կետի պահանջներով` 1. Քաղ. Շալիկո Թամրազյանին տրամադրել Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերից <<Վերին Հարթահող>> կոչվող հանդամասի 1.0հա մակերեսով հողամասը որպես խոտհարք մինչև 3 տարի ժամկետով օգտվելու իրավունք: 2. Խոտհարքից օգտվելու տարեկան վճարի չափը սահմանել 3180 դրամ: 3. Քաղաքացու հետ կնքել խոտհարքից օգտվելու պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|