2024 թվականի ընթացքում համաձայն Դիլիջան համայնքի ավագանու կողմից սահմանված արտոնությունների Դիլիջան համայնքում սահմանվել է մոտ 3 627 056 ՀՀ դրամի արտոնություն, որից գույքահարկ փոխադրամիջոցների համար՝ 3 461 063 ՀՀ դրամ, անշարժ գույքի հարկ՝ 96 835 ՀՀ դրամ և հողի հարկ՝ 69 158 ՀՀ դրամ։ Համաձայն ՀՀ կառավարության 15.07.2021թ․ թիվ 1169-Ն որոշման Դիլիջան համայնքին հատկացվել է 4 444 400 ՀՀ դրամ՝ 1.5-5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման նպատակով։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է 2024 թվականի տեղական բյուջեի վարչական մասում կատարել եկամուտների և ծախսերի նվազեցում։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1. Դիլիջան համայնքի 2024 թվականի տեղական բյուջեի վարչական մասի եկամուտները նվազեցնել 8 071 456 դրամի չափով։
2. Դիլիջան համայնքի 2024 թվականի տեղական բյուջեի վարչական մասի ծախսերը նվազեցնել 8 071 456 դրամի չափով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։