Դիլիջան համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից Դիլիջան համայնքի ֆոնդային բյուջե է վճարվել 3487650դրամ: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 27.07.2006թ. թիվ 1098-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի Դիլիջան համայնքի ղեկավարը նշված ֆինանսական միջոցի օգտագործման վերաբերյալ ավագանու քննարկմանն է ներկայացրել կապիտալ ծախսերի երկու ծրագիր` «Դիլիջան համայնքի Երկրագիտական թանգարանի նորոգում» և « Դիլիջան համայնքի Շամախյանի ակումբի շենքի վերանորոգում»: Ելնելով վերոգրյալից՝ համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը,
1. Դիլիջան համայնքի 2017թ. Բյուջեի ֆոնդային մասի այլ հիմնական միջոցների իրացումից եկամուտներն ավելացնել 3487650 դրամով
2. Դիլիջան համայնքի 2017թ. բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից /հոդված 4891/`հատկացնել 855350 դրամ «Մշակույթի տներ,ակումբներ, կնտրոններ»/բաժին 08, խումբ 02 դաս 03, /, որից հոդված 5113 755350 դրամ և հոդված 5134-100000 դրամ/
3. Դիլիջան համայնքի 2017թ. Բյուջեի ֆոնդային մասի «Մշակույթի տներ,ակումբներ, կնտրոններ»/բաժին 08, խումբ 02 դաս 03, հոդված 5113/,ուղղել « Դիլիջան համայնքի Շամախյանի ակումբի շենքի վերանորոգում» ծրագրի իրականացմանը, որի ընդհանուր արժեքը կազմում է 4243000 դրամ:
|