Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Գուրգեն Հովակիմյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 13/1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող շինության /անասնաշենքի/ 160.0քմ սպասարկման հողամասին կից գտնվող /Աբովյան փողոցի թիվ 13/2 հասցեի/ 24.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 24.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 13/2 հասցեի 24.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 29808 /քսանինը հազար ութ հարյուր ութ/ դրամ արժեքով օտարել քաղ. Գուրգեն Հովակիմյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 13/2 հասցեի 24.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 29808 /քսանինը հազար ութ հարյուր ութ/ դրամ արժեքով, քաղ. Գուրգեն Հովակիմյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: