Համայնքի ղեկավարին է դիմել Քաղ. Սվետլանա Ասլանյանը՝ հայտնելով, որ հողի հարկի մայր գումարը՝ 279078 դրամ և գոյքահարկի մայր գումարը՝ 71200 դրամը վճարել է ամբողջությամբ: Խնդրել է գույքահարկի և հողի հարկի տույժի արտոնություն սահմանել:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 903-Ն որոշումը, ղեկավարվելով «Գույքահարկի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հողի հարկի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` Դիլիջան համայնքի ավագանին որոշում է.
Քաղ. Սվետլանա Ասլանյանի համար սահմանել գույքահարկի և հողի հարկի տույժի արտոնություն և ազատել գույքահարկի և հողի հարկի տույժերից՝
· գույքահարկի տույժ - 70886 դրամ
· հողի հարկի տույժ - 135254 դրամ: