Համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել համայնքի սեփականությունը հանդիսացող ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի աշխատասենյակները օգտագործման հանձնելու վճարի չափ սահմանելու մասին:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Դիլիջան համայնքի ավագանին որոշում է. 1. 2018թ. օգոստոսի 1-ից մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի աշխատասենյակները օգտագործման տրամադրելու համար մեկ քառակուսի մետրի տարեկան վարձավճար սահմանել 5000 դրամ:
2. Վարչական շենքի առաջին հարկի ընդհանուր 73 քառ. մետր տարածքի Վարձատու համարել Դիլիջանի համայնքապետարանին, համաձայն Դիլիջանի համայնքապետարանի, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և «Լիսյու» ՍՊԸ-ի միջև 29.01.2010թ. կնքված ոչ բնակելի տարածքի ենթավարձակալության պայմանագրի 1.5 կետի:
3. 2018թ. օգոստոսի 1-ից մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 5, 6 և 7 աշխատասենյակները՝ ընդհանուր 37,3 քառ. մետր տարածքով, օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին:
4. 2018թ. օգոստոսի 1-ից մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 11, 16, 17 և 18 աշխատասենյակները՝ ընդհանուր 76,8 քառ. մետր տարածքով, օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն գործակալությանը:
5. 2018թ. օգոստոսի 1-ից մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 2 և 3 աշխատասենյակները՝ ընդհանուր 47,4 քառ. մետր տարածքով, օգտագործման տրամադրել «Հայաստանի Ազգային Արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: |