Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Դիլիջան համայնքի ղեկավարը Գերամանայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջև համաձայնեցված «18 բազմաբնակավայր համայնքների տարեկան աշխատանքային պլանների մշակում» ծրագրի շրջանակներում մշակված Դիլիջան համայնքի 2018թ. տարեկան աշխատանքային պլանի առաջին կիսամյակի կատարման ընթացքի մասին հաղորդում է ներկայացրել համայնքի ավագանուն: Հաշվի առնելով վերոգրյալը` համայնքի ավագանին որոշում է. Ի գիտություն ընդունել Դիլիջան համայնքի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանի առաջին կիսամյակի կատարման ընթացքի մասին համայնքի ղեկավարի հաղորդումը (կցվում է): |