|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 նոյեմբերի 2024 թվականի N 823-Ա |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ Վ․ ԱՆԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 46/2 ԵՎ ԹԻՎ 46/3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱՅԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարի կողմից 16.09.2024թ․ «Դիլի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրվել է Դիլիջան քաղաքի Վ․ Անանյան փողոց թիվ 46/2 և 46/3 հասցեներում անասնաֆերմայի և կաթնամթերքի արտադրամասի կառուցման թիվ Ա1-148 նախագծման թույլտվությունը /ճարտարապետահատակագծային առաջադրանք/: Համաձայն ՀՀ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի վերոնշյալ նախագծային փաստաթղթերը ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի» 18-րդ հոդվածի 42-րդ կետով և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի» 16-րդ հոդվածի 3-րդ մասով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Վ․ Անանյան փողոց թիվ 46/2 և 46/3 հասցեներում անասնաֆերմայի և կաթնամթերքի արտադրամասի կառուցման նախագծային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության իրականացմանը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -15 ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԹԱԼԱՆՉՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|