Դիլիջան համայնքի 2018թվականի վարչական բյուջեում անհրաժեշտություն է առաջացել կատարել որոշ փոփոխություններ: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է.
Դիլիջան համայնքի 2018 թվականի վարչական բյուջեով նախատեսված եկամուտներում և ծախսերում կատարել փոփոխություն`
1. « Պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» պակասեցնել - 1501200 դրամ · «Երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության /բաժին 09 , խումբ 05, դաս01/հոդված 4511 /պակասեցնել – 1501200դրամ:
2. Պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ-պակասեցնել 211800դրամ
Պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող այլ դոտացիաներ-ավելացնել 211800 դրամ
|