Դիլիջանի համայնքի ղեկավարի 2017թ. ապրիլի 21-ի թիվ 163-Ա որոշմամբ, քաղ. Արմիդա Վոլոդյայի Մանվելյանի կողմից Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 17/9 հասցեում ինքնակամ կառուցված 63.9քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տան և 18.64քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և համարվել է օրինական /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 10052017-11-0016/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղաքացուն` Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 17/9 հասցեի 63.9քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը և 18.64քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջիններիս սպասարկման 102.2քմ հողամասը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, նշված շինությունները և վերջիններիս սպասարկման 102.2 հողամասն օտարել քաղ. Արմիդա Մանվելյանին, համապատասխանաբար, 273442 դրամ / 249210 դրամ բնակելի տան համար, 24232 դրամ ավտոտնակի համար/ և 126932 դրամ արժեքներով: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 17/9 հասցեի 63.9քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը և 18.64քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջիններիս սպասարկման 102.2քմ հողամասը, համապատասխանաբար, 273442 դրամ / 249210 դրամ բնակելի տան համար, 24232 դրամ ավտոտնակի համար/ և 126932 դրամ արժեքներով, քաղ. Արմիդա Վոլոդյայի Մանվելյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |