Դիլիջան համայնքի ղեկավարի 2019թ. մայիսի 22-ի թիվ 299-Ա որոշմամբ առաջարկվել էր պետականորեն գրանցել Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 26 հասցեի 19.95քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը: Նշված հողամասից 14.38քմ հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>>օրենքի 18-րդհոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 26 հասցեի 19.95քմ հողամասից 14.38քմ հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Բնակավայրերի հողերի ընդհանուր օգտագործման հող: |