Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 151
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2021 թվականի N 151

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԵՂՈՒՏ ԳՅՈՒՂԻ 11-029-0757-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՖԵՐՄԱՅԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 11-029-0757-0001 ծածկագրով հողամասում գտնվող ֆերման /ոչխարանոցը/ պատկանում է <<Արա 71>> գյուղացիական կոլեկտիվ տնտեսությանը, որի սպասարկման հողամասի մակերեսի չափը կազմում է 1.0հա /սեփականության վկայագիր՝ տրված 30.10.1995թ. “Հայբնակկոմտնտ” ՀՄ տեխնիկական գույքագրման վարչության Դիլիջանի տեղամասի կողմից/: Համաձայն <<Արա 71>> կոլեկտիվ գյուղացիական տնտեսության ընդհանուր ժողովի 1998թ. մարտի 16-ի արձանագրության՝ կոլեկտիվի սեփականությունը համարվող ֆերման հետագա շահագործման է հանձնվել քաղ. Հենրիկ Մարտիրոսյանին և համարվել նրա սեփականությունը:
Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հենրիկ Վաչագանի Մարտիրոսյանը՝ նշված ֆերմայի հողհատկացման փաստաթղթային հիմքերը վերականգնելու խնդրանքով: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կազմված հատակագծի համաձայն՝ ֆերմայի սպասարկման 11-029-0757-0001 ծածկագրով հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 1.0հա: Հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասը երբևէ ետ չի վերցվել համայնքապետարանի տնօրինության տակ, մինչ օրս տիրապետվում է քաղ. Հենրիկ Մարտիրոսյանի կողմից: Նշված հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում:
Հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ վերականգնել նշված ֆերմայի հողհատկացման փաստաթղթային հիմքերը 1.0հա մակերեսով, քաղ. Հենրիկ Վաչագանի Մարտիրոսյանի վարձակալության իրավունքով /ՀՀ հողային օրենսգրքի 118 հոդվածի 4-րդ մասի համաձայն/, որը Հայաստանի Հանրապետության 2005թ. հոկտեմբերի 4-ի թիվ ՀՕ-199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջներով ենթակա է փոխանցման սեփականության իրավունքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64 հոդվածի 8-րդ մասի, 118 հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետի պահանջներով`
 

1. Վերականգնել Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 11-029-0757-0001 ծածկագրով հողամասում գտնվող ֆերմայի հողհատկացման փաստաթղթային հիմքերը՝ 1.0հա մակերեսով, քաղ. Հենրիկ Վաչագանի Մարտիրոսյանի օգտագործման իրավունքով, որը ենթակա է փոխանցման սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետության 2005թ. հոկտեմբերի 4-ի թիվ ՀՕ-199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջներով:
2. Նշված ֆերմային և սպասարկման 1.0հա հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Թեղուտ գյուղ, 2-րդ փողոց, թիվ 82:
3. Պարտավորեցնել քաղ. Հենրիկ Մարտիրոսյանին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու /վերագրանցելու/ նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner