Հիմք ընդունելով Դիլիջան համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Վավերացնել 2018 թվականի հունիսի 14-ին Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաք-առողջարանի քաղաքապետ Ա. Վ. Սկրիպնիկի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավար Ա. Վ. Սանթրոսյանի միջև կնքված եղբայրական կապեր հաստատելու մասին համաձայնագիրը (Համաձայնագրի պատճենը կցվում է):
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում այն ստորագրելու օրվանից: |