Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



27 սեպտեմբերի 2024 թ.

ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 6 ՀԱՍՑԵԻ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ 2-ՐԴ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն 2009թ. սեպտեմբերի 03-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Դիլիջան քաղաքի Մխիթարյան փողոց թիվ 6 հասցեի բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել քաղ. Հասմիկ Զաքարյանը: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված տնամերձ հողամասի 2-րդ գույքային միավոր հանդիսացող հողամասի սահմանները ճշտելու և գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ գույքագրման բյուրոյի կողմից տրված տեխնիկական անձնագրի Մխիթարյան փողոց թիվ 6 հասցեի բնակելի տան տնամերձ հողամասը բաղկացած է 2 գույքային միավորներից: Առաջին պետական գրանցման աշխատանքների ընթացքում նշված բնակելի տան և 280.0քմ հողամասի նկատմամբ իրավունքը պետականորեն գրանցվել է /սեփականության վկայական՝ թիվ 2734170, տրված 07.09.2009թ./, իսկ 2-րդ գույքային միավոր հանդիսացող 260.0քմ հողամասը դուրս է մնացել: Կատարված տեղազննման  և  չափագրման արդյունքում  կազմված սխեմայի համաձայն` նշված տնամերձ հողամասի 2-րդ գույքային միավոր հանդիսացող հողամասի մակերեսի փաստացի չափը կազմում է 231.7քմ: Չափի փոփոխման հարցում սեփականատերը առարկություն չունի:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի  64  հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. դեկտեմբերի 31-ի թիվ 867 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
 

1. Հաստատել Դիլիջան քաղաքի Մխիթարյան փողոց թիվ 6 հասցեի տնամերձ հողամասի 2-րդ գույքային միավոր հանդիսացող հողամասի գլխավոր հատակագիծը` 231.7քմ մակերեսով, քաղ. Հասմիկ Դանիելի Զաքարյան սեփականության իրավունքով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
2. Դիլիջան քաղաքի Մխիթարյան փողոց թիվ 6 հասցեի տնամերձ հողամասի 2-րդ գույքային միավոր հանդիսացող 231.7քմ հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Մյասնիկյան փողոց, թիվ 120/1:
3. Պարտավորեցնել քաղ. Հասմիկ Զաքարյանին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիպարիտ Սանթրոսյան   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner