Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունվարի 2021 թվականի N 2

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՐԶ ԼՃԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 18/1 ԵՎ ՊԱՐԶ ԼՃԻ 18/5 ՀԱՍՑԵՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ 2000.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ՎԵՐԱԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՆՇՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՀԱՆԳՍՏԻ ՔՈԹԵՋԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքապետարանի 22.06.2020թ. թիվ 20/Թ-17 շինարարության թույլտվության համաձայն քաղ. Լիդա Սարգսյանի կողմից կառուցապատման իրավունքով իրեն տրամադրված Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցի թիվ 18/1 հասցեի 1000.0քմ հողամասում կառուցվել է հանգստի քոթեջ /ավարտվածության աստիճանը 80% և ավելի/: Նշված շինության նկատմամբ քաղաքացու տիրապետման և օգտագործման իրավունքը պետականորեն գրանցված է /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ թիվ 25122020-11-0008 /:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2041 հոդվածի 4-րդ կետի՝ սեփականության իրավունքով այլ անձի պատկանող հողամասում կառուցապատման իրավունքով կառուցված կամ ստեղծված շենքերը և շինությունները հողամասի սեփականատիրոջ /Դիլիջան համայնքի/ սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Դիլիջանի համայնքի ղեկավարի 2020թ. դեկտեմբերի 16-ի թիվ 596-Ա որոշմամբ համաձայնություն է տրվել քաղ. Լիդա Սարգսյանին կառուցապատման իրավունքով տրամադրված Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցի թիվ 18/1 հասցեի 1000.0քմ և Պարզ լճի 18/5 հասցեի 1000.0քմ հողամասերի միավորմանը և միավորված 2000.0քմ հողամասը հասցեակոչվել է Պարզ լճի փողոց թիվ 18/1 հասցեով: Նշված 1000.0քմ մակերեսներով հողամասերի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցված է /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ՝ թիվ 29012014-11-0009 և թիվ 29012014-11-0007/: 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 2041 հոդվածի 4-րդ կետի դրույթները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով`

1. Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի  կոմիտեի  սպասարկման գրասենյակ` Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցի թիվ 18/1 և Պարզ լճի 18/5 հասցեների միավորված 2000.0քմ /ներկայիս՝ Պարզ լճի փողոցի թիվ 18/1 հասցեի/ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու և նշված հողամասում առկա հանգստի քոթեջի /ավարտվածության աստիճանը 80% և ավելի/ նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցելու նպատակով:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner