23․11․2022 թ․ թիվ Դ-Ք-1592 դիմումով Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Ռոբերտ Քոչարյանը՝ Դիլիջան համայնքի և իր միջև 20․04․2010թ․ կնքված Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 12/1 հասցեում գտնվող 20,0 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման մասին /կառուցապատման իրավունքի վկայական՝ թիվ 2788449, տրվ. 27.05.2010թ./ պայմանագիրը լուծելու խնդրանքով։
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով 20․04․2010թ․ կնքված պայմանագրերի 9․1 կետը ՝
1․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել Դիլիջան համայնքի և Ռոբերտ Քոչարյանի միջև 20․04․2010թ․ կնքված Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 12/1 հասցեում գտնվող 20,0 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման մասին /կառուցապատման իրավունքի վկայական՝ թիվ 2788449, տրվ. 27.05.2010թ./ պայմանագիրը։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։