|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 օգոստոսի 2016 թվականի N 93 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2016Թ.ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Դիլիջան համայնքի Երկրագիտական թանգարանի շենքի տանիքի հիմնանորոգման համար կատարել նախագծանախահաշվային աշխատանքների գնում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և «Դիլիջան համայնքի Երկրագիտական թանգարանի շենքի տանիքի հիմնանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների մշակում և կազմում» աշխատանքների գնման նպատակով համայնքի 2016թ. բյուջեի ֆոնդային մասից «Թանգարաններ և ցուցասրահներ» /բաժին 08, խումբ 02, դաս 02/հոդված 5134 հատկացնել 200000 դրամ: |
Կողմ -8 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՄԱԿԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|