Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Նորայր Վաղինակի Մեջլումյանը՝ Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 3-րդ նրբ. թիվ 16/3 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող գոմի սպասարկման 512.0քմ հողամասին կից գտնվող /Կալինինի փողոց 3-րդ նրբ. թիվ 16/7 հասցեի/ 450.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 450.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 3-րդ նրբ. թիվ 16/7 հասցեի 450.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 861300 /ութ հարյուր վաթսունմեկ հազար երեք հարյուր/ դրամ արժեքով օտարել քաղ. Նորայր Մեջլումյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 3-րդ նրբ. թիվ 16/7 հասցեի 450.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 861300 /ութ հարյուր վաթսունմեկ հազար երեք հարյուր/ դրամ արժեքով, քաղ. Նորայր Վաղինակի Մեջլումյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|