Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019թվականի մարտի 14-ի թիվ 250-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.
Դիլիջան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 141-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2019 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Դիլիջան համայնքի 2019թվականի վարչական բյուջեի «Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ» եկամուտներն ավելացնել 21300 դրամ 2. Դիլիջան համայնքի 2019 թվականի վարչական բյուջեի «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» (բաժին 1խումբ 3 դաս3) ծախսերն ավելացնել 21300 դրամ, որից` 1) հոդված 4111 –21300դրամ |