Հաղարծին գյուղի վարչական ղեկավարի առաջարկությամբ համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվում Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Հաղարծին գյուղի 1-ին փողոցի 43 հասցեում գտնվող «Մարզադահլիճի» պահեստային մասի 92,7ք. մ մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրելու մասին հարցը:
Բազմիցս Հաղարծինի վարչական ղեկավարին են դիմել տնտեսական գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերեր՝ խնդրելով վարձակալութամբ տրամադրել վերոհիշյալ շինության պահեստային մասը, որը ներկա պահին համայնքապետարանի կողմից օգտագործվում է որպես տնտեսական նյութերի պահեստ, սակայն հնարավոր է տրամադրել նաև վարձակալության իրավունքով՝ արդյունքում ունենալով լրացուցիչ ֆինանսական մուտքեր` առաջարկելով 1 քմ. ի համար ամսեկան 200 դրամ վարձավճար: Հիմք ընդունելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը՝ համայնքի ավագանին որոշում է.
Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Հաղարծին գյուղի 1-ին փողոցի 43 հասցեում գտնվող «Մարզադահլիճի» պահեստային մասը 92,7ք. մ մակերեսով, ամսեկան18540 դրամ վարձավճարով, վարձակալությամբ տրամադրել: