Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 դեկտեմբերի 2024 թ.

ՔԱՂ․ ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ՝ <<ԾՈՎՔ>> ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ․ Սամվել Գևորգյանը՝  «Ծովք» արտադրական կոոպերատիվին սեփականաշնորհված անշարժ գույքի փաստաթղթային հիմքերը վերականգնելու խնդրանքով:
Դիլիջանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն «Ծովք» արտադրական կոոպերատիվի ընդհանուր ժողովի 25․07․2005թ․ թիվ 2507 որոշման՝ կոոպերատիվի գույքային և ոչ գույքային իրավունքների իրավահաջորդն է հանդիսացել Սամվել Շահենի Գևորգյանը: Համաձայն 27.12.1996թ․ կնքված թիվ 85-2 սեփականաշնորհման պայմանագրի՝ «Ծովք» արտադրական կոոպերատիվին է սեփականաշնորհվել Ստեփանավանի կարի արտադրական միավորման Իջևանի մասնաճյուղը /0.1հա զբաղեցրած հողամասով/:  Պետականորեն որակավորված անձի կողմից կատարված չափագրության և կազմված սխեմայի համաձայն նշված անշարժ գույքի սպասարկման հողամասի փաստացի չափը կազմում է 0.1հա /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Ըստ համայնքի կադաստրային քարտեզի՝ նշված 0.1հա հողամասն ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «հասարակական կառուցապատման հողեր»: Հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ինժեներատրանսպորտային հողերի օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ: 
  Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ կետի պահանջներով`
 

1.Դիլիջան համայնքի Խաչարձան գյուղում գտնվող՝  «Ծովք» արտադրական կոոպերատիվին սեփականաշնորհված անշարժ գույքին (շինությանը և վերջինիս զբաղեցրած 0.1հա հողամասին) տրամադրել նոր հասցե՝  Դիլիջան համայնք, գյուղ Խաչարձան, 1-ին փողոց, 4-րդ փակուղի, թիվ 6:
2.Վերականգնել Դիլիջան համայնք, գյուղ Խաչարձան, 1-ին փողոց, 4-րդ փակուղի, թիվ 6 հասցեում, քաղ․ Սամվել Գևորգյանին պատկանող հասարակական նշանակության շինության և վերջինիս սպասարկման հողամասի փաստաթղթային հիմքերը՝ 0.1հա մակերեսով:
3.Քաղ․ Սամվել Գևորգյանին պարտավորեցնել.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստր կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքը  պետականորեն գրանցելու նպատակով:
2)«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱԳԻԿ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ   Լիպարիտ Սանթրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner