Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ տեղեկացնելով Գոշավանք վերածննդի նախագծի, նախագծի շրջանակներում Գոշավանքին հարակից մոտ 3.0հա մակերեսով հողհատկացման անհրաժեշտության մասին և վերջինիս վերաբերյալ նախնական համաձայնություն ստանալու խնդրանքով:
Դիլիջանի համայնքի ավագանին 2019թ. հունիսի 26-ի թիվ 92-Ա որոշմամբ տվել է նախնական համաձայնություն վերը նշված հողհատկացման վերաբերյալ:
Կատարվել է տեղազննման և չափագրման աշխատանքներ, որի արդյունքում կազմված սխեմայի համաձայն` նշված հողամասի մակերեսի չափը կազմել է 17580.5քմ: Վերջինիս նպատակային նշանակությունը, ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն, փոփոխվել է որպես հատուկ պահպանվող տարածքների հողերի, մասնավորապես՝ պատմական և մշակութային նշանակության: Վերջինիս նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցվել է /սեփականության վկայական՝ թիվ 13122019-11-0052/
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 17580.5քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է հողերի տարածագնահատման տասնհինգերորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ.Գոշի փողոցի թիվ 74/4 հասցեի 17580.5քմ հողամասը Գոշավանք վերածննդի նախագծի շրջանակներում, եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու վերաբերյալ առաջարկություն:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ.Գոշի փողոցի թիվ 74/4 հասցեի 17580.5քմ հողամասը Գոշավանք վերածննդի նախագծի շրջանակներում, եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու վերաբերյալ առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: