Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Քրիստինե Արայի Շամիրյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Վասիլևի փողոցի թիվ 40 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան 960.0քմ տնամերձ հողամասին կից գտնվող / Վասիլևի փողոցի թիվ 40/2 հասցեի/ 260.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 260.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Վասիլևի փողոցի թիվ 40/2 հասցեի 260.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 322920 /երեք հարյուր քսաներկու հազար ինը հարյուր քսան/ դրամ արժեքով օտարել քաղ. Քրիստինե Շամիրյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Վասիլևի փողոցի թիվ 40/2 հասցեի 260.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 322920 /երեք հարյուր քսաներկու հազար ինը հարյուր քսան/ դրամ արժեքով, քաղ. Քրիստինե Արայի Շամիրյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |