Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արմեն Աշոտի Վարդանյանը՝ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 19/1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան 150.0քմ տնամերձ հողամասին կից գտնվող /Մյասնիկյան փողոցի թիվ 19/2 հասցեի/ 88.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 88.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 19/2 հասցեի 88.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 109296 /հարյուր ինը հազար երկու հարյուր իննսունվեց/ դրամ արժեքով օտարել քաղ. Արմեն Վարդանյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 19/2 հասցեի 88.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 109296 /հարյուր ինը հազար երկու հարյուր իննսունվեց/ դրամ արժեքով, քաղ. Արմեն Աշոտի Վարդանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|