Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Գառնիկ Էդիկի Հովհաննիսյանը՝ Դիլիջանի Օրջոնիկիձեի փողոցի 4-րդ նրբ. թիվ 80/2 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան 400.0քմ տնամերձ հողամասին կից գտնվող /Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ. թիվ 80/4 հասցեի/ 400.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 400.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջանի Օրջոնիկիձեի փողոցի 4-րդ նրբ. թիվ 80/4 հասցեի 400.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 496800 /չորս հարյուր իննսունվեց հազար ութ հարյուր/ դրամ արժեքով օտարել քաղ. Գառնիկ Հովհաննիսյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջանի Օրջոնիկիձեի փողոցի 4-րդ նրբ. թիվ 80/4 հասցեի 400.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 496800 /չորս հարյուր իննսունվեց հազար ութ հարյուր/ դրամ արժեքով, քաղ. Գառնիկ Հովհաննիսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: