Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. հուլիսի 22-ի թիվ 833-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 84/5 հասցեի 48․69քմ հողամասում, քաղ. Վահե Նորիկի Սարգսյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 77․14քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 31072024-11-0046/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վահե Սարգսյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2024թ. սեպտեմբերի 13-ի թիվ 760-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Վահե Նորիկի Սարգսյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 84/5 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 77․14քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջինիս սպասարկման 48․69քմ հողամասը, համապատասխանաբար, 178657 դրամ և 332763 դրամ արժեքներով օտարել քաղ. Վահե Նորիկի Սարգսյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Վահե Սարգսյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 332763 /երեք հարյուր երեսուներկու հազար յոթ հարյուր վաթսուներեք/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 178657 /հարյուր յոթանասունութ հազար վեց հարյուր հիսունյոթ/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: