Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Գրետա Գրիգորի Գրիգորյանը՝ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 46 հասցեի, իր սեփականությունը հանդիսացող սրճարանի շենքի սպասարկման 119.3քմ հողամասին կից գտնվող, Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 46/1 հասցեի 31.0քմ մակերեսով հողամասն իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 31.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 46/1 հասցեի 31.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 59334 /հիսունինը հազար երեք հարյուր երեսունչորս/ դրամ արժեքով օտարել քաղ. Գրետա Գրիգորյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու թիվ 46/1 հասցեի 31.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 59334 /հիսունինը հազար երեք հարյուր երեսունչորս/ դրամ արժեքով, քաղ. Գրետա Գրիգորյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |