Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքային խնդիրների կառավարում
 
 
Որոնել Բոլորը
 
Խնդիր → Արտաքին ձևավորում և գովազդ
Համառոտ նկարագրություն` Հարգելի համայնքապետարան, Ցանկանում եմ Ձեր ուշադրությունն հրավիրել մի փաստի վրա, որը շտկման կարիք ունի։ Դիլիջան մտնելու ճանապարհին, Հաղարծին հյուրանոցային համալիրի մոտ տեղադրված բոլոր դրոշների անմիջապես մեջտեղում տեղադրված է Պակիստանի դրոշը, ինչը կարծում եմ, անընդունելի է, հաշվի առնելով, որ այդ երկիրը նույնիսկ չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, և ակտիվ մասնակցություն է ունեցել վերջին արցախյան պատերազմում՝ սատարելով Թուրքիային և Ադրբեջանին, ինչպես դիվանագիտական ամենաբարձր մակարդակում, այնպես էլ մարդկային, ռազմական ռեսուրսների տեսքով։ Քանի որ Հաղարծին հյուրանոցային համալիրի աշխատակիցը մերժեց մեր հորդորները հեռացնել դրոշը մի երկրի, որը նույնիսկ մերժում է ճանաչել Հայաստանը որպես պետություն, և սատարում է թուրք-ադրբեջանական ագրեսիային հայ ժողովրդի դեմ, դիմում եմ Ձեզ խնդրանքով աշխատանք տանել հյուրանոցային համալիրի ղեկավարության հետ և վերջապես հանել այդ դրոշը մնացած դրոշների շարքից, բացատրել, որ պետք է մի փոքր ազգային արժանապատվություն ունենալ։ Վստահ եմ, որ հյուրանոցի տնօրինությունը նույնիսկ քաջատեղյակ չէ իրողությունից և տեղեկանալու դեպքում կիրականացնի սպասվելիք քայլերը։ Շնորհակալ եմ, կսպասեմ Ձեր արձագանքին։ Հարգանքով՝ Նելլի
Խնդրի հասցեն` 21 Kamo St, Դիլիջան 3904, Հայաստան
Ներկայացման ամսաթիվ` 02/03/2021 16:58
Կարգավիճակ` Ընդունված է
Խնդիրը ներկայացնող՝ Նելլի Մինասյան


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner