Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության 01.00.2018թ. թիվ Եվ 10372 գրությունը, համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել համայնքի սեփականությունը հանդիսացող ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 2, աշխատասենյակը 34,7 քմ մակերեսով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Դիլիջան համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 2 աշխատասենյակը 34,7 քմ մակերեսով, անհատույց օգտագործման իրավունքով, հանձնել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը: |