Դիլիջանի համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Մհեր Բաբախանյանը և Լիանա Զորյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի 3-րդ նրբ. թիվ 1/1 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան 1200.0քմ սպասարկման հողամասին կից գտնվող /Անդրանիկի փողոցի 3-րդ նրբ. թիվ 1/8 հասցեի/ 650.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 650.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի 3-րդ նրբ. թիվ 1/8 հասցեի 650.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 807300 /ութ հայուր յոթ հազար երեք հարյուր/ դրամ արժեքով օտարել քաղաքացիներ Մհեր Բաբախանյանին և Լիանա Զորյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի 3-րդ նրբ. թիվ 1/8 հասցեի 650.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 807300 /ութ հարյուր յոթ հազար երեք հարյուր/ դրամ արժեքով, քաղաքացիներ Մհեր Բաբախանյանին և Լիանա Զորյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |