Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Մելանյա Ղազարյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 99/1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան 684.0քմ սպասարկման հողամասին կից գտնվող /Կալինինի փողոցի թիվ 99/8 հասցեի/ 218.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 218.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 99/8 հասցեի 218.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 417252 /չորս հարյուր տասնյոթ հազար երկու հարյուր հիսուներկու/ դրամ արժեքով օտարել քաղ. Մելանյա Ղազարյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 99/8 հասցեի 218.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 417252 /չորս հարյուր տասնյոթ հազար երկու հարյուր հիսուներկու/ դրամ արժեքով, քաղ. Մելանյա Ղազարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: