Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Դիլիջան համայնքից 2019թ. զորակոչով Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում ծառայության մեկնող զորակոչիկների համար նվերներ ձեռք բերել:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և զորակոչիկների համար նվերների գնման նպատակով Դիլիջան համայնքի 2019թ. բյուջեի վարչական մասից <Քաղաքացիական պաշտպանություն> /բաժին 02, խումբ 02, դաս 01,հոդված-4239/ հատկացնել 240000 դրամ : |