|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 հուլիսի 2018 թվականի N 69 |
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2018Թ.ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Դիլիջան համայնքի Հովք և Խաչարձան բնակավայրերում,«Մոբայլ մանկապարտեզները որպես Հայաստանի գյուղական համայնքներում նախադպրոցական կրթության խնդրի լուծման նորարական մոդել» ծրագրի շրջանակներում, «Աստղացոլք» հասարակական կազմակերպության հետ համատեղ ստեղծել Մոբայլ մանկապարտեզների նորարական համակարգ: Ծրագրի շրջանակներում «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունը տրամադրում է շինանյութ՝ ՄՄ աշխատասենյակ իվերանորոգման համար, իսկ համայնքը կազմակերպում է սենյակի վերանորոգման աշխատանքները, ապահովելով հավելյալ շինանյութ, եթե սենյակի վերանորոգման աշխատանքների համար պահանջվի: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է .
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և նշված աշխատանքների կազմակերպման համար 2018թ. բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից /հոդված 4891/`հատկացնել1000000 դրամ «Նախադպրոցական կրթություն» /բաժին 09 , խումբ 05, դաս01/ հոդված 5113:
|
Կողմ -8 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|