Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի>> 2019թ. նոյեմբերի 7-ի թիվ 100 եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին>> թիվ 1918-Ն որոշման 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել քաղ. Աննա Անտոնյանի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Հովք գյուղի 11-044-0318-0001 ծածկագրով 2.2հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության /արոտավայր/ հողամասից 1.0հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հող /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: 2. <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |