Հաշվի առնելով Դիլիջան համայնքի 2018թ․բյուջեի կատարման ընթացքում իրականացված ծախսերի նկատմամբ մուտքերի գերազանցումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38 հոդվածի պահանջներով ` համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան hամայնքի վարչական բյուջեի տարեսկզբի 1019600 դրամ 30 լումա (մեկ միլիոն տասնինը հազար վեց հարյուր դրամ 30 լումա) ազատ մնացորդն ուղղել 2019թ. համայնքի բյուջեի ֆոնդային մաս,համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ծախսերի ֆինանսավորման համար։ |