|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 օգոստոսի 2018 թվականի N 81 |
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 6 ՀԱՍՑԵԻ ԹԻՎ 4 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՎՃԱՐ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Է.Սևանյանը՝ Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 6 հասցեի Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի սեփականության իրավունքի վկայականում նշված ինքնակամ կառուցված շինությունները անվճար օրինականացնելու խնդրանքով: Դիլիջանի համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել՝ Դիլիջան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի թիվ 20042017-11-0013 սեփականության իրավունքի վկայականում նշված 197.2քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված շինությունները, մասնավորապես՝ 29.2քմ և 168.0քմ մակերեսներով աստիճան-հարթակները անվճար օրինականացնելու հարցը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 6 հասցեի Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի սեփականության իրավունքի վկայականում նշված ինքնակամ կառուցված 197.2քմ ընդհանուր մակերեսով շինությունները, մասնավորապես՝ 29.2քմ և 168.0քմ մակերեսներով աստիճան-հարթակները անվճար օրինականացնելու մասին հարցին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |
Կողմ -8 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|