Դիլիջան համայնքի ղեկավարի 2018թ. փետրվարի 12-ի թիվ 78-Ա որոշմամբ առաջարկվել էր պետականորեն գրանցել Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 1/7 հասցեի 7924.8քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը: Նշված հողամասից 2953.16քմ մակերեսով հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառվել էր որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 1/7 հասցեի 7294.8քմ հողամասի մի մասը՝ 2953.16քմ մակերեսով հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառվել էր որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հող: |