Համայնքի ղեկավարի առաջարկությամբ համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվում Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Մյասնիկյան 53 հասցեում գտնվող «Մշակույթի պալատի» 2-րդ հարկի բաց պատշգամբը «Աջակցություն կանանց և երեխաներին» հասարակական կազմակերպությանը անհատույց օգտագործման հանձնելու մասին հարցը: Դիմելով համայնքի ղեկավարին կազմակերպությունը հայտնել է, որ մինչև այժմ չունի գրասենյակ և տվյալ տարածքում իրենց կողմից կիրականացվեն վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ:
Ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Մյասնիկյան 53 հասցեում գտնվող «Մշակույթի պալատի» 2-րդ հարկի բաց պատշգամբը, 15 տարի ժամկետով, «Աջակցություն կանանց և երեխաներին» հասարակական կազմակերպությանը անհատույց օգտագործման հանձնելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
|