Դիլիջան համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվել Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող <<Հատուկ պահպանվող տարածքների հողերից>> 1210.2քմ մակերեսով հողամասը և <<Գյուղատնտեսական նշանակության հողերից>> 3664.8քմ մակերեսով հողամասը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված պայմաններով և մեկնարկային գներով: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող <<Հատուկ պահպանվող տարածքների հողերից>> 1210.2քմ մակերեսով հողամասը և <<Գյուղատնտեսական նշանակության հողերից>> 3664.8քմ մակերեսով հողամասը աճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջակությանը և հաստատել մեկնարկային գները` համաձայն կից աղյուսակի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |