Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Աննա Վոլոդյայի Բալաբեկյանը (14.12.2020թ.)՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 4-րդ նրբ. թիվ 11/1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 1080.0 քմ հողամասին կից գտնվող /Կալինինի փողոց 4-րդ նրբ. թիվ 11/3 հասցեի/ 513.4քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 513.4 քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 4-րդ նրբ. թիվ 11/3 հասցեի 513.4քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 982648 /ինը հարյուր ութսուներկու հազար վեց հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Աննա Վոլոդյայի Բալաբեկյանին :
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 4-րդ նրբ. թիվ 11/3 հասցեի 513.4քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 982648 /ինը հարյուր ութսուներկու հազար վեց հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Աննա Վոլոդյայի Բալաբեկյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |