Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Դիլիջան համայնքից 2017թ. ձմեռային զորակոչով Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում ծառայության մեկնող թվով 70 զորակոչիկների համար նվերներ ձեռք բերել:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և զորակոչիկների համար նվերների գնման նպատակով Դիլիջան համայնքի 2017թ. բյուջեի վարչական մասից <Քաղաքացիական պաշտպանություն> /բաժին 02, խումբ 02, դաս 01,հոդված-4239/ հատկացնելով 119000 դրամ :
|