Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Ժորա Պետրոսյանը՝ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 32ա (վկայական թիվ 1802515) հասցեի 0.0125հա հողամասին նոր հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հաայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1. Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 32ա հասցեի 0.0125հա հողամասին տրամադրել նոր հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք Դիլիջան, Մյասնիկյան փողոց, թիվ 32/3:
2 Պարտավորեցնել քաղ. Ժորա Պետրոսյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2020թ. նոյեմբերի 16-ի թիվ 132-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: